Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհում ավելի քան 239,6 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով

Աշխարհում ավելի քան 239,6 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 239 միլիոն 610 հազար 474: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 4 միլիոն 882 հազար 95 մարդ:

Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 44 միլիոն 767 հազար 938 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 721 հազար 567-ի: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 37 հազար 592-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 451 հազար 814 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 612 հազար 237 հիվանդացած, մահացել Է 602 հազար 99 մարդ:

Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել Է կորոնավիրուսի դեմ 6 միլիարդ 57 միլիոնից ավելի չափաբաժին պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ կազմել Է 628,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2225, Հնդկաստանում՝ 323, Բրազիլիայում՝ 2807 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]