1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մուրաշկոն հայտնել է ԱՀԿ -ում Sputnik V - ի ճանաչման համար բոլոր խոչընդոտների վերացման մասին

Մուրաշկոն հայտնել է ԱՀԿ -ում Sputnik V - ի ճանաչման համար բոլոր խոչընդոտների 
վերացման մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ռուսական Sputnik V պատվաստանյութի ճանաչման համար բոլոր խոչընդոտները վերացվել են, մնացել են որոշ վարչական ընթացակարգեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն՝ Ժնևում ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

«Ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը լիովին լսելի է: Մենք ամբողջությամբ վերացրել ենք բոլոր հարցերը: Այժմ անհրաժեշտ է, որ ընկերությունը, որը զբաղվում է ԱՀԿ կայքում պատվաստանյութի գրանցմամբ, ստորագրի մի շարք փաստաթղթեր և տրամադրի լրացուցիչ փաստաթղթեր: Այս ամենը վարչական ընթացակարգ է: Մինչ օրս բոլոր խոչընդոտները վերացվել են, հետագա աշխատանքի համար խոչընդոտներ չենք տեսնում: Սա հաստատվել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի կողմից»,-ասել է ՌԴ առողջապահության նախարարը:

Ներկայումս Ռուսաստանում գրանցված է COVID-19-ի դեմ 5 պատվաստանյութ: Դրանցից առաջինը  Sputnik V-ն է:  Այն հաստատվել է 70 երկրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]