Միջազգային

Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ Է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն եւ աջակցություն Է առաջարկում ատոմային Էլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել Է տեսակապի ռեժիմով:

Պուտինը պարզաբանել Է, որ «մասնավորապես, խոսքը կարող Է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ընդգծել Է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ: «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին Է, որ ներառում Է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային Էներգիայի օգտագործման հետ»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում