Միջազգային

Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման կենտրոնի կառուցման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը և թուրքական «Բայրաքթար Սավունմա» ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիևի մարզում գտնվող Վասիլկով վայրում ուսումնական և փորձարկման կենտրոնի կառուցման մասին՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի սպասարկման և անձնակազմի վերապատրաստմանհամար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սա մեծ իրական առաջընթաց է: Ես երախտապարտ եմ նախագահ Էրդողանին: Սա իսկական աջակցություն է Ուկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է Ուկրաինայի նախագահի անունից նրա մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Փաստաթղթի համաձայն ՝ «Բայրաքթար Սավունման» կկառուցի սպասարկման, ընթացիկ վերանորոգման, ընկերության անօդաչու թռչող սարքերի արդիականացման կենտրոն՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարությանը պատկանող տարածքում:

Կենտրոնը կիրականացնի նաև անօդաչու թռչող սարքի հետ աշխատող անձնակազմի ուսուցում:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հաջորդ փուլը լինելու է անօդաչու թռչող սարքերի ուկրաինա-թուրքական համատեղ արտադրության կազմակերպումը:

«Բայրաքթար Սավունման», ըստ նախագահի գրասենյակի, նախատեսում է ներդրումներ կատարել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրական գործարանի կառուցման մեջ, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում