Հասարակական

Հիմնանորոգվում է Վերին Գետաշենի մշակույթի տան մարզադահլիճը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Վերին Գետաշենի մշակույթի տան մարզադահլիճը

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում ընթացքի մեջ են մշակույթի տան մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են տեղական բյուջեի միջոցների հաշվին, 7 միլիոն դրամի հատկացմամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը, հիմնանորոգվում է մարզադահլիճի հատակը, ծանրաձողերի տեղերը բերվում են միջազգային ստանդարտների, փոխվում են լուսամուտները, ստեղծվում են հարմարավետ պայմաններ մարզումների համար։

«Վերին Գետաշենում գործում է մարզական երկու խմբակ՝ ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերից։Մեր մարզիկները գրանցել են շռնդալից հաջողություններ եւ ապացուցել, որ Վերին Գետաշենը մարզական մեծ ներուժ ունեցող համայնք է։ Մոնթե Մխիթարյանը ծանրամարտի Հայաստանի քառակի չեմպիոն է, 2019 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող։ Նշանակալի հաջողություններ է գրանցել նաեւ բազկամարտիկ Ազատ Սրապյանը։Կարծում եմ, որ լավ պայմաններ ապահովելու դեպքում ավելի շատ պատանիներ կցանկանան ընդգրկվել մարզական խմբակներում, միաժամանակ ավելի ակնառու կդառնան մեր մարզական հաջողությունները»,-ներկայացրեց Տիգրան Մուրադյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում