1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Թալիբանը» հերքում է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված Բարադարի սպանությունը

«Թալիբանը» հերքում է իր առաջնորդներից մեկի՝ փոխվարչապետ նշանակված 
Բարադարի սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» ծայրահեղական շարժման խոսնակը հերքել է տարածվող այն լուրերը, որ իրենց գլխավոր առաջնորդներից մեկը՝ «Թալիբանի» քաղաքական գրասենյակի նախկին ղեկավար մոլլահ Աբդուլ Ղանի Բարադարը, որին նախորդ շաբաթ փոխվարչապետ էին նշանակել, սպանվել է հակառակորդների հետ փոխհրաձգության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Սուլայլ Շահինի մեկնաբանությունը:

«Թալիբանի» խոսնակը թվիթերում գրել է, որ Աբդուլ Ղանի Բարադարը ձայնային հաղորդագրություն է տարածել՝ հերքելով այն տեղեկությունները, որ ինքը սպանվել կամ վիրավորվել է բախման ժամանակ:

«Նա ասում է, որ դա անհիմն սուտ է», - Թվիթերում գրել է Շահինը:

«Ռոյթերս»-ը հավելում է, որ «Թալիբանը» նաև տեսանյութ է հրապարակել, որում «իբրև թե» ցուցադրվում է Բարադարը հարավային Կանդահար քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, սակայն տեսանյութի իսկությունը, ըստ «Ռոյթերս»-ի, դեռևս ստուգված չէ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]