Միջազգային

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգն անհնար է համարել ԱՄՆ դուրս գալուց հետո Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքեր պահելը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների դաշնակիցները չէին կարողանա շարունակել ռազմական գործողություններն Աֆղանստանում այնտեղից ամերիկյան ուժերի դուրսբերումից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը The New York Times-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլին ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցություններ էր անցկացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու վերաբերյալ, և «բոլոր դաշնակիցները համաձայնվել էին» նրա որոշման հետ:

«Առանց ԱՄՆ-ի մյուս դաշնակիցներին դժվար կլիներ շարունակելու ռազմական գործ գործողությունները: Դա իրատեսական տարբերակ չէր»,- անկեղծացել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ բոլորը գիտակցում էին, որ դա ծանր ու բարդ որոշում է եղել և ՆԱՏՕ-ի բոլոր երկրները գիտակցում էին Քաբուլում կառավարության նակման և թալիբների՝ իշխանության վերադառնալու անխուսափելիությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում