Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին

ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ խնդիրները հակասում են երկու երկրների շահերին. Սի Ծինպին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող խնդիրները չեն համապատասխանում երկու երկրների, ինչպես նաեւ համաշխարհային հանրակցության հիմնական շահերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Չինաստանի ղեկավարը նշել Է, որ այն, թե Չինաստանն ու Միացյալ Նահանգները կկարողանան արդյոք միմյանց հետ կարգավորել հարաբերությունները, «կախված Է աշխարհի ապագա ճակատագիրը»: Միեւնույն ժամանակ նրանց միջեւ առճակատումը հանգեցնում Է նրան, որ տուժում են ե՛ւ իրենք, ե՛ւ ամբողջ աշխարհը: Սի Ծինպինն ասել Է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը «միմյանց հիմնական խնդիրների հարգման հիման վրա կարող են համագործակցել կլիմայի փոփոխության, համաճարակների կանխման եւ դրանց դեմ պայքարի, տնտեսության վերականգման հարցերում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հիմնական հարցերում:

Կողմերը «համաձայնել են, որ Չինաստան ու Միացյալ Նահանգներ պետությունների ղեկավարների միջեւ շփման խորացումը երկկողմ հարաբերությունների եւ միջազգային հիմնական հարցերի շուրջ շատ կարեւոր Է չին-ամերիկյան հարաբերությունների ճիշտ զարգացման համար»: Նրանք պայմանավորվել են շարունակել պահպանել երկկողմ շփումները, ինչպես նաեւ շարունակել ընդգրկուն երկխոսությունը աշխատանքային մակարդակով՝ «չին-ամերիկյան հարաբերությունների առաջընթաց զարգացման համար պայմաններ ստեղծելու նպատակով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]