Միջազգային

Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Քաբուլում թալիբների օդ արձակած անկանոն կրակոցների հետևանքով 17 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձինք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:

Աֆղանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, թալիբները սկսել են անկանոն օդ կրակել Փանջշեհեր շրջանը գրավելու առթիվ: Մինչդեռ Փանջշեհերում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ծայրահեղական թալիբները վերահսկողություն են հաստատել շրջանի նկատմամբ:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը կոչ է արել զինյալներին դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում