Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի քանի գավառների նկատմամբ

«Թալիբան»-ը մեծ կորուստներ է կրել Փանջշերում եւ վերահսկողությունը կորցրել մի 
քանի գավառների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Քաբուլից դեպի հյուսիս ընկած Փարվանի նահանգի կենտրոնը, եւ որ «Թալիբան»-ը Փենջաբում տեղի ունեցած մարտերի արդյունքում մեծ կորուստներ Է ունեցել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ճակատի ներկայացուցիչները Twitter-ում գրել են, որ անցած գիշեր թալիբները Փանջշերի հարթավայրի վրա գրոհը շարունակել են մի քանի ուղղություններով՝ Խավաքի լեռնանցքի կողմից, Անդարաբի հարթավայրի միջով, Սալանգի լեռնանցքի կողմից՝ Շոթուլ գավառի շրջանում, ինչպես նաեւ Փարվանի նահանգի Գուլբախոր քաղաքի կողմից:

Նրանց տվյալներով, «Թալիբան»-ի գրոհից առաջ ընկերությանն ստիպել են անջատել Փանջշերի կապի եւ ինտերնետի ծառայությունները, ինչպես նաեւ էլեկտրաԷներգիայի մատակարարումը: Բոլոր երեք ուղղություններով, նշվում է Twitter-ի հաղորդագրությունների մեջ, թալիբները ծանր կորուստներ են կրել, զինյալների տասնյակ մարմիններ մնում են մարտի դաշտում:

Մի քանի տասնյակ արմատականներ գերի են հանձնվել, Ճակատի մարտիկների շրջանում նույնպես կորուստներ կան: Խովաքի լեռնանցքում թալիբներն ունեցել են առնվազն 100 սպանված, խմբավորումն ամբողջովին ջախվախվել է Շոթուլ գավառում, Սալանգի շրջանում խմբավորումը շրջափակվել է, հավելել են հակաթալիբյան դիմադրության ներկայացուցիչները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am