Միջազգային

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսը որոշիչ ճգնաժամ է անվանել մարդկության համար

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսը որոշիչ ճգնաժամ է անվանել մարդկության համար

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 1-ին տեսակետ է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Կորոնավիրուսի համավարակը մեր ժամանակների որոշիչ ճգնաժամն է: Այն աշխարհին շատ ցավալի դասեր տվեց»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նրա գնահատմամբ՝ ամենակարևոր դասերից մեկն անհրաժեշտությունն է ունենալու նոր, հզոր համակարգեր և գործիքներ՝ ուսումնասիրելու, վերլուծելու և տարածելու տվյալներն այնպիսի հիվանդությունների բռնկման վերաբերյալ, որոնք մեծ ներուժ ունեն վերաճելու համաճարակների ու համավարակների:

Գեբրեյեսուսը հիշեցրել է, որ ուրբանիզացման, անտառների վերացումը, կլիմայական փոփոխությունները մեծացնում են կենդանիներից մարդկանց ինֆեկցիաների փոխանցման ռիսկը:

Նա ընդգծել է, որ թեպետ վիրուսներն արագ են տարածվում, սակայն տեղեկատվությունը դրանց վերաբերյալ կարող է ավելի արագ տարածվել, և մարդիկ կկարողանան նախապատրաստվել ու փրկել կյանքեր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում