Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում

Հայաստանը հաղթել է «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր 
թիմային հաշվարկում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնթե Մելքոնյան վարժարանում տեղի ունեցավ «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի փակման արարողությունը:

«Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ընդհանուր թիմային հաշվարկում հաղթել է Հայաստանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երրորդը Ղազախստանն է:

«Խաղաղության մարտիկ» անհատական կատեգորիայում հաղթող է ճանաչվել ՀՀ Զինված ուժերը ներկայացնող ավագ լեյտենանտ Հայկ Հակոբյանը:

Մրցույթի փակման արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, այլ բարձրաստիճան զինվորականներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, մասնավորապես՝ ՀԱՊԿ երկրներից և մասնակից երկրների պատվիրակությունները։

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթը մեկնարկել էր օգոստոսի 22-ին:  Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am