Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան

«Թալիբան»-ը մտադիր է սպանել Փանջշերի դիմադրության առաջնորդին. Աֆղանստանի դեսպան

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժումը մտադիր Է վերացնել Փանջշերում գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի գործող առաջնորդ Ահմադ Մասուդին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Տաջիկստանում այդ երկրի դեսպան Մուհամադ Զոհիր Ագբարը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թալիբները երբեք չեն գնա նրանց (Փանջշերում դիմադրության առաջնորդների) հետ բանակցությունների, նրանք քաղաքական գործիչներ չեն, այլ ահաբեկիչներ, որոնք դեռ երեք տարի առաջ եղել են աշխարհի բազմաթիվ երկրներում արգելված կազմակերպությունների ցուցակում»,-ասել Է դիվանագետը:

Ագբարը կարծիք Է հայտնել, որ թալիբների նպատակն Է՝ «ծնկի բերել ամբողջ Աֆղանստանը» եւ ոչնչացնել դիմադրության առաջնորդներին, հատկապես Ահմադ Մասուդին:

«Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ «Թալիբան»-ը պատրաստ չԷ հակամարտող կողմի հետ բանակցությունների: Զինյալներն օգոստոսին գրավել են Աֆղանստանի գրեթե ողջ տարածքը: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:

Այնտեղ գործող Աֆղանստանի դիմադրության ճակատի առաջնորդը՝ «Հյուսիսային դաշինքի» հանգուցյալ ղեկավար Ահմադ Շահ Մասուդի որդին՝ Ահմադ Մասուդը, հայտարարել Է, որ թալիբների դեմ պայքարը կդադարեցնի, եթե նրանք ստեղծեն ներառական կառավարություն եւ ապահովեն քաղաքացիական իրավունքների պահպանումը: Դրա հետ մեկտեղ, ՌԻԱ Նովոստիի հաղորդագրության համաձայն, Աֆղանստանի նոր կառավարության ձեւավորման շուրջ կոնսուլտացիաներն ավարտվել են, հանգուցային պաշտոններն զբաղեցրել են «Թալիբան»-ի ներկայացուցիչները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am