Միջազգային

Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը

3 րոպեի ընթերցում

Թալիբները հայտարարել են, որ շուտով լիովին վերահսկելու են Քաբուլի օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժումն արդեն վերահսկում Է Քաբուլի օդանավակայանի մի մասը, եւ շուտով այն լիովին կանցնի նրանց վերահսկողության ներքո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել Է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:

«Ամերիկան հեռացել Է օդանավակայանի մի քանի գոտիներից, դրանք գտնվում են «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո: Մենք լավատեսությամբ սպասում ենք, թե երբ օտարերկրյա ստորաբաժանումներն ամբողջովին կհեռանան օդանավակայանից: Մոտ ժամանակներս օդանավակայանն ամբողջությամբ կանցնի թալիբների վերահսկության ներքո»,-ասել Է Մուջահիդը:

Հարցազրույցը ձայնագրվել Է օգոստոսի 29-ին, բայց եթեր Է դուրս եկել օգոստոսի 30-ին:

Ուրբաթ օրը՝ օգոստոսի 27-ին, թալիբները հայտարարել են, որ իրենց վերահսկողության ներքո են անցել օդանավակայանի զինվորական մասի գոտիները: Ավելի ուշ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին հերքել Է դա, հայտարարելով, որ դեռ ամեն ինչ ԱՄՆ-ի զինվարականների վերահսկողության ներքո Է:

Հաջորդ օրը Tolo News հեռուստաալիքը, վկայակոչելով շարժման ներկայացուցչին, հայտնել Է, որ ԱՄՆ-ի զինվորականները թողել են Քաբուլի օդանավակայանի երեք մուտք եւ մի քանի այլ շրջաններ, թալիբներն են դրանք վերահսկում:

Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է օգոստոսի առաջին տասնօրյակում, երբ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Նրանց կողմից չվերահսկվող միակ նահանգը մնում Է Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերը:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: ԱՄՆ-ի զինվորականները եւ դիվանագետները պլանավորում են մինչեւ օգոստոսի 31-ն ավարտել կազմակերպված տարհանումը եւ հեռանալ երկրից, բայց խոստանում են շարունակել աջակցությունն այն օտարերկրացիներին եւ ռիսկի խմբի տեղի բնակիչներին, որոնք կցանկանան մեկնել ավելի ուշ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում