Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպես»-ը:

«Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ:

Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս Է եկել Փորտսմուտում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: Դրա տարածությունը կկազմի ընդհանուր առամբ 26 հազար ծովային մղոն (48,1 հազար կիլոմետ)՝ կանգ աներով Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում:

Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ Է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am