Միջազգային

ԱՄՆ-ն Աֆղանստանում ահաբեկիչ զինյալի է ոչնչացրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Աֆղանստանում ահաբեկիչ զինյալի է ոչնչացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ զինվորականներն Աֆղանստանում հատուկ գործողություն են իրականացրել՝ ընդդեմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճյուղ համարվող «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալի դեմ, ով ղեկավարել է հարձակումները: Նախնական գնահատականներով՝ զինյալը ոչնչացվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Ուիլիամ Ուրբանի հայտարարության մեջ:

Հարվածը հասցվել է անօդաչու թռչող սարքի միջոցով՝ Նանգարհար նահանգում: Տեղեկություններ քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների վերաբերյալ չկան:

Նախնական տվյալներով՝ հենց «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորումն է Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատուն: Նշվում է, որ խմբավորումը նախապատրաստում է ևս մեկ հարձակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում