Միջազգային

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

1 րոպեի ընթերցում

Քաբուլում պայթյունների զոհերի թիվը հասել Է 170 մարդու

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել Է՝ հասնելով 170-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ առողջապահության նախարարության աղբյուրները ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էին 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժել Է շուրջ 200 մարդ:

Առնվազն 18 ամերիկացի զինծառայողներ են տուժել Քաբուլի օդանավակայանի պայթյունների հետեւանքով, հաղորդել Է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի առողջապահության նախարարությանը:

Ավելի վաղ հաղորդվել Էր 13 զոհված ամերիկացի զինվորականների մասին:

Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի շրջանում, որոնք 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել. նրանք ապահովում Էին մարդկանց տարհանումն Աֆղանստանից՝ այս երկրից ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո: Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020 թվականի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:

Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել Է ավելի քան 100 մարդ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում