Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

«Թալիբանը» դատապարտում է ահաբեկիչների հարձակումը. զոհերի թիվը հասել է 40-ի

«Թալիբանը» դատապարտում է ահաբեկիչների հարձակումը. զոհերի թիվը հասել է 40-ի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» ռադիկալ շարժումը վճռականորեն դատապարտում է Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած պայթյունները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ և տուժել է 120-ը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը՝ շեշտելով, որ թալիբները խոստանում են պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Մենք համակ ուշադրություն ենք հատկացնում մեր ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը, և այս հանցագործության բոլոր մեղավորները հայտնաբերվելու են և խստորեն պատժվեն», - գրել է Մուջահիդը Թվիթերի իր էջում:

Ավելի վաղ «Թալիբանի» ներկայացուցիչը հայտարարել էր, որ Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտ տեղի ունեցած հարձակումներն իրականացրել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները, և թալիբները նախազգուշացրել էին ամերիկացի զինվորականներին «Իսլամական պետության» հնարավոր հարձակումների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am