Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը

Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը լիովին ավարտել Է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է ԵՄ-ի ներկայացուչության անձնակազմին, այն լիովին դուրս Է բերվել Քաբուլից, բացառությամբ շատ փոքր խմբի, որն ապահովում Է տարհանումը: Մենք նաեւ դուրս ենք տարել 400 հոգու տեղական անձնակազմից (Աֆղանստանի քաղաքացիների), ներառյալ նրանց ընտանիքների անդամները»,- հայտարարել Է նա:

Ստանոն ոչ մի կարգի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել Քաբուլում մնացած՝ Եվրամիության դիվանագետների մասին:

«Նրանք այնտեղ կգտնվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, քանի դեռ կշարունակվի տարհանումը: Նրանք աշխատում են ոչ բարեկամական իրադրության մեջ, ուստ մենք այլեւս ոչ մի կարգի տեղեկատվություն չենք հրապարակում այդ խմբի մասին»,- ասել Է Ստանոն:

«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարանանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Նրան պաշտպանելու կոչ Է արել փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իեն հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ օգնած աֆղաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am