Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ Է տարահանել Քաբուլից

ԱՄՆ-ը դաշնակիցների հետ 10 օրում 58,7 հազար մարդ Է տարահանել Քաբուլից
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ կարողացել Է օգոստոսի 14-ից Քաբուլի օդանավակայանից ինքնաթիռներով դուրս տանել արդեն մոտավորապես 58,7 հազար մարդ: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:

«Գրեթե 21,6 հազար մարդ Է տարահանվել Քաբուլից օգոստոսի 23-ի՝ ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 03:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 03:00-ը (Երեւանի ժամանակով օգոստոսի 23-ի 11:00-ից մինչեւ օգոստոսի 24-ի 11:00-ն) ընկած ժամանակամիջոցում: Օգոստոսի 14-ից մենք դուրս ենք տարել շուրջ 58,7 հազար մարդ, հուլիսի վերջից՝ 63,9 հազար մարդ»,- նշել Է նա Twitter-ի՝ իր Էջում:

Ապրիլին Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո «Թալիբանը» հարձակում Է ծավալել կառավարական ուժերի վրա եւ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել Քաբուլ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր դնելով լիազորությունները՝ լքել Է երկիրը: Արեւմտյան պետությունները տարահանում են իրենց քաղաքացիներին, այդ թվում դիվանագետներին, ինչպես նաեւ երկրից հեռանալ ձգտող աֆղաններին Քաբուլի օդանավակայանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am