Հասարակական

Վլադիմիր Պուտինի հրամանով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինի հրամանով ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում ունեցած ներդրման համար նշանավոր սրտաբան-վիրաբույժ Բագրատ Ալեքյանը պարգևատրվել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից՝ ընդգծելով, որ Բագրատ Ալեքյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ:

«Նա Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն է Էնդովասկուլյար ախտորոշման և բուժման գծով, ունի համաշխարհային ճանաչում: Ավելի քան 700 գիտական աշխատության, այդ թվում 11 մենագրության և գրքի հեղինակ է: Նրա աշխատությունները վերաբերում են սրտի և արյան անոթների ներանոթային ախտորոշման և բուժման հարցերին։ Իր գիտական մշակումների և դրանք կիրառության մեջ դնելու համար Բագրատ Ալեքյանը 2015 թվականին արժանացել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակի»,-մանրամասնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում