Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. Լավրով

Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար. 
Լավրով

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը մշտապես բաց է ԵՄ-ի հետ կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերը հաշվի առնելու սկզբունքներով, գնդակը գտնվում է Բրյուսելի կողմում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախարարի խոսքով՝ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ վստահության վերականգման համար ժամանակ կպահանջվի, իսկ առաջին կառուցողական քայլը Բրյուսելի կողմից կարող Էր դառնալ Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական փոխգործակցությունը քաղաքականացնելու փորձերից հրաժարումը:

«Մեր կողմից մշտապես բաց ենք կառուցողական համագործակցության համար՝ իրավահավասարության, փոխադարձ հարգման եւ շահերի հաշվառման սկզբունքներով:

«Գնդակը ԵՄ-ի գործընկերների կողմում է»,-ասել է Լավրովը «Մադյար Նեմզետ» հունգարական թերթին տված հարցազրույցում:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բոլոր շփումները Եվրամիության հետ: Եվրամիության երկրների ԱԳ նախարարները Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների երկարացումը հուլիսի կեսերին պաշտոնապես ձեւակերպել են եւս վեց ամսով՝ մինչեւ 2022 թվականի հունվարի 31-ը: Սկզբում այդ պատժամիջոցները Եվրամիության կողմից մեկ տարի ժամկետով սահմանվել էին 2014 թվականի հուլիսի 31-ին: 2015 թվականի մարտին պատժամիջոցների գործողության ժամկետը շաղկապված է եղել «Մինսկի համաձայնագրերի լրիվ կատարման հետ»:

Այդ պահից սկսած արդեն վեց տարի անընդմեջ սահմանափակումները երկարաձգվում են յուրաքանչյուր կես տարին մեկ: Պատժամիջոցները երկարացնելու վերաբերյալ ԵՄ երկրների որոշումից առաջ գնահատվում է Մինսկի համաձայնագրերի կատարումը:

Արեւմուտքի հետ ՌԴ-ի հարաբերությունները վատացել են Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո եւ Դոնբասում ստեղծված իրադրության ֆոնին: Մոսկվան, ի պատասխան Արեւմուտքի պատժամիջոցների, նմանօրինակ միջոցներ է ձեռնարկել, ներմուծման փոխարինման ուղեգիծ է վերցրել եւ քանիցս հայտարարել, որ իր հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անարդյունավետ է: Ռուսաստանը նաեւ քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կողմ եւ կարգավորման շուրջ Մինսկի համաձայնագրերի սուբյեկտ չէ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am