Միջազգային

Ուզբեկստանի նախագահը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի նախագահը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւն օգոստոսի 23-ին որպես հյուր կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանին: Օգոստոսի 23-ին այդ մասին հայտնելէ հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Հաշվի առնելով Աֆղանստանում ստեղծված իրադրությունը, ինչպես նաեւ այն միջոցներին ավելի խորը ծանոթանալու նպատակով, որոնք ձեռնարկվում են մերձավոր գործընկեր երկրների եւ տարածաշրջանում անմիջական հարեւանների կողմից հնարավոր մարտահրավերների եւ անվտանգության սպառնալիքների հակազդման առումով՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւը որպես հյուր կմասնակցի ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովին, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Օգոստոսի 23-ին տեսակոնֆերանսի ռեժիմով կկայանա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը: Դրա անցկացման որոշումն ընդունվելէ Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին: ՀԱՊԿ-ն անվտանգության հարցերով միջազգային կազմակերպություն է, որի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, հաղորդելէ ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում