1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

 ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման նպատակով համագործակցության շուրջ

 ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները համաձայնության են եկել կլիմայի պահպանման 
նպատակով համագործակցության շուրջ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել կլիմայի հարցերի վերաբերյալ համագործակցության խորացման շուրջը, հայտնել է ՌԴ-ի վարչապետ Միխայիլ Միշուստինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք երեկ համաձայնության եկանք շատ կարեւոր աշխատանքային խմբի շուրջը՝ կլիմայի հարցերի վերաբերյալ: Շատ կարեւոր է, որ բոլոր մարտահրավերները, որոնք այսօր մեր հանդեպ ծառացած են, ոչ միայն պարզապես քննարկվեն, այլեւ մշակվի Միության ռազմավարություն կլիմայական հարցերի հետագա առաջմղման շուրջը»,- ասել է նա՝ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման ընթացքում:

Միշուստինն ընդգծել Է, որ դա «թե՛ Միության եւ թե՛ մեր պետությունների օգտին է»:

Նախօրյակին ՌԴ-ի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետերն անցկացրել են հանդիպում նեղ կազմով:

Միշուստինը նաեւ հայտնել է, որ օգոստոսի 20-ին միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում են ոչ տաիֆային միակողմանի միջոցների, առեւտրի ապահովագրական աջակցության, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժման հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]