Միջազգային

Չինաստանը կարող է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի զարգացման գործում. «Թալիբան»-ի ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը կարող է իր ներդրումն ունենալ Աֆղանստանի զարգացման գործում. «Թալիբան»-ի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում թալիբների ներկայացուցիչ Սուխայլ Շահինը հայտարարել է, որ Չինաստանը կարող է ապագայում իր ներդրումն ունենալ Աֆղանստանի զարգացման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Սուխայլ Շահինն այս հայտարարությունն արել է Չինաստանի պետական CGTN հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ավելի վաղ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը հայտարարել է, որ Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում