1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուսաստանը կազմակերպում է Աֆղանստանից իր քաղաքացիների դուրսբերումը

Ռուսաստանը կազմակերպում է Աֆղանստանից իր քաղաքացիների դուրսբերումը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը կազմակերպում է երկրից ՌԴ քաղաքացիների դուրսբերումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԴ դեսպանատունը այս մասին հաղորդագրություն է «Թվիթեր»-ի միկրոբլոկում:

«Խնդրում ենք հնարավորության դեպքում մինչև օգոստոսի 22-ի օրվա ավարտը հայտնել Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ցանկության մասին [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով», - նշված է հաղորդագրության մեջ:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]