Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Թալիբները ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի . պաշտոնական ներկայացուցիչ

Թալիբները ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի . պաշտոնական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի «Թալիբան» շարժումը ակնկալում է միջազգային ճանաչում և ցանկանում է բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների, այդ թվում ՝ ԱՄՆ-ի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը:

«Աշխարհը չպետք է վախենա մեզանից, մեզ պետք է ճանաչեն: Մենք ուզում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ աշխարհի բոլոր երկրների հետ, այդ թվում` ԱՄՆ-ի»,- ասել է Մուջահիդը:

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ թալիբները սկսեցին հարձակվել խոշոր քաղաքների վրա: Օգոստոսի 15-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցակետերը: Ավելի ուշ, նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքել է երկիրը, նրա խոսքով,  որպեսզի կանխի արյունահեղությունը: Օգոստոսի 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրում կառավարման ձևը պարզ կդառնա մոտ ժամանակներս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am