Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ

Աֆղանստանում գրեթե 18 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ԵՄ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, շուրջ 4 միլիոն մարդ երկրում ներքին փախստական Է դարձել: Օգոստոսի 19-ին այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդարանի զարգացման կոմիտեի ղեկավար Թոմաս Տոբեն՝ հանդես գալով արտաքին գործերի կոմիտեի հետ կայացած արտակարգ համատեղ ունկնդրումների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երաշտների, COVID-19-ի համավարակի եւ մարտական գործողությունների հետեւանքով Աֆղանստանում այդ երկրի բնակչության գրեթե կեսը՝ 18 միլիոն մարդ, անհետաձգելի հումանիտար օգնության կարիք ունի, գրեթե 4 միլիոնը դարձել Է ներքին տեղահանված անձ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am