Միջազգային

Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը

2 րոպեի ընթերցում

Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժումը հավաստիացրել է, որ մտադրություններ չունի Աֆղանստանում մենաշնորհացնել իշխանությունը: Օգոստոսի 17-ին այդ մասին հայտարարելէ Կատարում թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Սոհայիլ Շահինը, տեղեկացնումէ«Արմենպրես»-ը:

«Մենք («Թալիբան» շարժումը) չենք ցանկանում իշխանության մենաշնորհ ունենալ երկրում»,- նշել Է Շահինը, որի խոսքը մեջբերում Է Աֆղանստանի Khaama Press գործակալությունը: Նա հավելել է, որ «հենց այդ պատճառովէ «Թալիբանը» ձգտում Աֆղանստանում կազմելու ներառական իսլամական կառավարություն»:

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել էր, որ Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը, Ազգային հաշտության բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը բանակցություններ են վարում «Թալիբանի» ղեկավարության հետ երկրում խաղաղության եւ կայունության հասնելու շուրջը:

Թալիբների՝ Քաբուլ մուտք գործելուց եւ նախագահ Աշրաֆ Ղանիի երկրից փախուստից հետո այդ երեք աֆղան գործիչները հայտարարել են իրենց կողմից համակարգող խորհուրդ ստեղծելու մասին՝ նախկին կառավարությունից իշխանությունը թալիբներին խաղաղ փոխանցելու նպատակով: Որոշ ժամանակ առաջ արմատական շարժման ներկայացուցիչը տեղեկացրել է, որ թալիբներն իրոք «բանակցություններ են վարում աֆղան քաղաքական գործիչների հետ (աֆղանական հասարակության) լայն ներկայացուցչությամբ կաբինետ կազմելու նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում