Միջազգային

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին

1 րոպեի ընթերցում

ԵԽ-ում հայտարարել են Աֆղանստանում «քաղաքական վակուումը լցնելու» Ռուսաստանի պլանների մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՄ-ին կոչ են արել նոր ռազմավարություն մշակել Աֆղանստանի շուրջ, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը «կարող են լցնել քաղաքական վակուումը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է մի խումբ եվրոպացի խորհրդարանականների հայտարարության մեջ:

Օգոստոսի 17-ին կանցկացվի Եվրամիության ԱԳ նախարարությունների ղեկավարների տեսախորհրդաժողովը Աֆղանստանում ստեղծված իրադրության շուրջ, որտեղ նախարարները կփորձեն միասնական դիրքորոշում մշակել այս երկրում կտրուկ Էսկալացիայի ֆոնին:

«Անհրաժեշտ Է, որպեսզի ԵՄ-ն նոր ռազմավարություն մշակի Աֆղանստանի եւ տարածաշրջանի վերաբերյալ՝ հաշվի առնելով նոր հանգամանքները, հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը եւ Չինաստանը արագորեն կփորձեն լցնել քաղաքական վակուումը»,-նշվում Է փաստաթղթում: Մասնավորապես, պատգամավորները կարծում են, որ Պակիստանը, Իրանը եւ Հնդկաստանը «պետք Է կառուցողական դեր խաղան Աֆղանստանում»,-հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում