Միջազգային

Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը

1 րոպեի ընթերցում

Չինաստանն ակնկալում է «Թալիբան»-ի կողմից նոր կառավարություն ստեղծելու պարտավորության կատարումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանն ակնկալում է, որ «Թալիբան» շարժումը կկատարի իր ստանձնած պարտավորությունները Աֆղանստանում բաց և լայն ուժեր ներկայացնող նոր կառավարության ձևավորման ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Աֆղանստանի հարցի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՉԺՀ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը:

«Ներկայումս Աֆղանստանի ապագան գտնվում է պատմական խաչմերուկում։ Չինաստանն իր համար նշել է «Թալիբան»-ի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Աֆղանստանում պատերազմն ավարտվել է, որ շարժումը մտադիր է բանակցություններ սկսել բաց, ընդգրկուն իսլամական կառավարության ստեղծման շուրջ և պատասխանատու միջոցներ կձեռնարկի աֆղան քաղաքացիների և երկրում աշխատող օտարերկրյա առաքելությունների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա:

Գեն Շուանի խոսքով` Չինաստանն ակնկալում է, որ այդ պարտավորությունները կկատարվեն:

«Մենք հույս ունենք, որ «Թալիբան»-ն Աֆղանստանում ազնվորեն կկատարի իր պարտավորությունները և ամբողջությամբ կկտրի իր կապերը ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- ասել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում