Միջազգային

Բաղդադի շրջաններից մեկն ամբողջությամբ ջրազրկվել է, բնակիչները խմելու ջուր չունեն

1 րոպեի ընթերցում

Բաղդադի շրջաններից մեկն ամբողջությամբ ջրազրկվել է, բնակիչները խմելու ջուր չունեն

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի շրջաններից մեկը՝ Էլ-Կարխը, ամբողջությամբ մնացել է առանց ջրամատակարարման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Sky News Arabia-ն տեղեկացնում է, որ Իրաքում էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման հարցը շատ սուր է դրված: Տևական ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով ենթակառուցվածքները դուրս են եկել շարքից: Կա արդիականացման անհրաժեշտություն: Ամառային շոգի պայմաններում մարդիկ օրերով նստած են առանց էլեկտրաէներգիայի, չունեն խմելու ջուր: Ջրի բազմաթիվ աղբյուրներ պիտանի չեն խմելու համար:

Այս պայմաններում Իրաքի իշխանությունները հայտարարել են նոր ծրագրի գործարկման մասին, որը կապահովի բնակիչների ջրամատակարարումը: Նշվում է, որ ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի 15 տարվա ընթացքում: Այն նախատեսում է լայնամասշտաբ աշխատանք տարբեր ուղղություններով՝ սարքավորումների ամբողջական փոխարինում, գետերի հուների մաքրում, ջրամատակարարման ամբողջ համակարգի արդիականացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում