Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ

Մերկելը Ռուսաստան եւ Ուկրաինա կայցելի երկու օրվա տարբերությամբ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Ռուսաստան եւ Ուկրաինա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում հայտնել Է գերմանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

Մերկելը Մոսկվա կժամանի օգոստոսի 20-ին, ճշտել Է նա:

Ծրագրի մանրամասների մասին կհաղորդվեն հաջորդ շաբաթ, բայց ակներեւ Է, որ նա հանդիպում կունենա նախագահ Պուտինի հետ»,-հավելել Է Զայբերտը: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի ղեկավարը մտադիր Է Մերկելի հետ քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցեր: Այցը Կիեւ պլանավորված Է օգոստոսի 22-ին:

Ինչպես հաղորդել Է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը, Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը կքննարկվեն Գերմանիայի երաշխիքները «Հյուսիսային հոսք-2»-ի գործարկման դեպքում, ինչպես նաեւ իրադրությունը Դոնդասում:

Մերկելը վերջին արտասահմանյան այցերն Է կատարում կանցլերի պաշտոնում: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն ընտրություններ, կառավարության նոր ղեկավար կդառնա այն կուսակցությունից թեկնածուն, որը կհավաքի ամենամեծ թվով ձայները եւ ամենախոշոր խմբակցությունը կձեւավորի Բունդեսթագում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am