Միջազգային

ԱՄՆ-ն Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը կընդունի 2022 թվականին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Ամերիկաների իններորդ գագաթնաժողովը կընդունի 2022 թվականին

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները 2022 թվականի ամռանն իր մոտ կընդունի Ամերիկաների հերթական, թվով իններորդ գագաթնաժողովը. ավանդական համաժողովն Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ: Օգոստոսի 12-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները պատրաստվում Է Ամերիկաների իններորդ գագաթնաժողվն իր մոտ կազմակերպելու 2022 թվականի ամռան սկզբին»,- ասված Է հայտարարության տեքստում: «ԱՄՆ-ն առաջին անգամ կընդունի գագաթնաժողովն իր տարածքում 1994 թվականին Մայամիում կայացած առաջին հանդիպման պահից ի վեր»,- հավելել են Սպիտակ տանը:

Ամերիկաների գագաթնաժողովները՝ Արեւմտյան կիսագնդի երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումները, որոնք տեղի են ունենում մի քանի տարին մեկ անգամ Ամերիկյան պետությունների կազմակարպության հովանու ներքո, որը միավորում Է 35 երկիր: Ամերիկաների առաջին գագաթնաժողովը տեղի Է ունեցել 1994 թվականի դեկտեմբերի 9 – 11-ը Մայամիում՝ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ, որն այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում