Միջազգային

Միլոս կղզու մերձակայքում ջրասույզ է եղել տուրիստական նավ՝18 ուղեւորներով

1 րոպեի ընթերցում

Միլոս կղզու մերձակայքում ջրասույզ է եղել տուրիստական նավ՝18 ուղեւորներով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 12-ին 18 ուղեւորներով տուրիստական նավ Է ջրասույզ եղել Էգեյան ծովի Միլոս կղզու մերձակայքում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT1 հեռուստաալիքը:

Միլոսի նավահանգստի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Միլոսից 16 ծովային մղոն դեպի հյուսիս - արեւմուտք:

Նավի տիպն առայժմ հայտնի չԷ: Նախնական տեղեկատվությամբ դա կարող Է լինել զբոսանավ կամ առագաստանավ: Միլոսի նավահանգստային ծառայությունը հայտնել Է, որ մարդիկ ներկայումս գտնվում են ջրում:

Սկսվել Է նրանց փրկության ընդգրկուն գործողություն: Պատահարի վայր են թռել Հունաստանի ռազմաօդային ուժերի եւ ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռներ, մեկնել են առափնյա պահպանության կատերներ, ինչպես նաեւ ձկնորսանավեր:

Շրջանում գերակշռում են 4-ից մինչեւ 5 բալ ուժգնության քամիներ՝ ըստ Բոֆորտի սանդղակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում