Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սեւ ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ

 ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սեւ ծովի երկնքում եռակի աճել է. ՀՌՕ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել Է գրեթե եռակի: Այդ մասին հայտնել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստեւը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին ժամանակներս անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հարավային սահմանների նկատմամբ: «Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե եռակի աճել Է ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիչքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պատասխանատվության հարավային գոտում մեր արեւմտյան «գործընկերների» օդուժը կատարել Է 270 հետախուզական թռիչք, 2020 թվականին՝ շուրջ 530, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան 560»,-ասել Է Գոստեւը «Ռուսաստանի հարավի ռազմական լրաբեր» թերթին տված հարցազրույցում:

Նա նշել Է, որ ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներին եւ անօդաչուներին միացել են Ֆրանսիայի ինքնաթիռները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի տակտիկական օդուժը:

«Նրանց ոչ մի թռիչք աննկատ չի մնում, միավորման հակաօդային պաշտպանության միջոցները շուրջօրյա հետեւում են այդ թռիչքներին, եւ մենք ժամանակին դրանց հակազդում ենք, միեւնույն ժամանակ խստիվ պահպանում ենք միջազգային նորմատիվա-իրավական նորմերը եւ կանոնները, որպեսզի թույլ չտանք Ռուսաստանի օդային տարածության խախտում»,-ասել Է օկրուգի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատարը: Նա ճշտել Է, որ բանակի հակաօդային պաշտպանության հերթապահ կործանիչները 15 անգամ բարձրացել են արտասահմանյան ինքնաթիռների նույնականացման եւ ուղեկցման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am