Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լատվիան Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու համար 1.7 մլն եվրո կծախսի

Լատվիան Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու համար 1.7 մլն եվրո 
կծախսի

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի կառավարությունը հաստատել է 1.7 մլն եվրո գումարով Բելառուսի հետ սահմանին փշալարեր անցկացնելու մասին որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Լատվիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարության հաշվարկներով՝ սահմանային ենթակառուցվածքների կառուցման նպատակով 2022 թվականին հավելյալ կպահանջվի 14 մլն եվրո, 2023 թվականին՝ 19 մլն, իսկ 2024-ին՝ ավելի քան 6 մլն:

Լիտվայից հետո Լատվիան ևս բախվել է Բելառուսի տարածքից անօրինական միգրանտների ներթափանցման խնդրի հետ: Միայն օգոստոսի 6-10-ը ձերբակալվել է 295 մարդ, իսկ տարեսկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, 355:

Լատվիայի իշխանությունները սահմանների հսկման համար ուժեղացված վերահսկողություն են հայտարարել ու ներգրավել են նաև սահմանապահների ու բանակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am