Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան

Հայաստանը հոկտեմբերի 19-ին համաձայն է եղել կանգնեցնել պատերազմը, սակայն 
Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մանրամասնել է, թե ինչու 2020 թվականի սեպտեմբերի 27-ից թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը չի դադարել հոկտեմբերի 19-ին, ինչի հնարավորության մասին խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուբինյանն ընդգծեց, որ Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին համաձայնվել է դադարեցնել պատերազմը, սակայն Ադրբեջանը նոր նախապայման է առաջ քաշել, որով պետք է նաև տեղի ունենար փախստականների վերադարձ Շուշի:

«Նախ պետք է հիշեցնեմ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է եղել` հոկտեմբերի 10-ին, որը Մոսկվայում տեղի ունեցավ, բայց չպահվեց: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանը չէր պատրաստվում պահել հրադադարը: Հաջորդը եղավ հոկտեմբերի 16-ին արդեն Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ, կրկին չպահվեց, հաջորդը արդեն հոկտեմբերի 26-ին էր ԱՄՆ-ում, որը կրկին չպահվեց»,- ասաց Ռուբինյանը:

Ռուբինյանը պատմեց, որ հոկտեմբերի 19-ին կայացել է Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել է պատերազմը դադարեցնելու հարցը:

«Հնչել են մտքեր, որ կարելի է դիտարկել ռուսական առաջարկների հիման վրա (նկատի չունեմ նոր առաջարկներ) պատերազմը դադարեցնելու հարցը, այսինքն` շրջանների հանձնմամբ: Հոկտեմբերի 19-ին Հայաստանը համաձայնել է դրան: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, որովհետև Ադրբեջանը առաջ է քաշել նոր պայման, որ պետք է նաև տեղի ունենա փախստականների վերադարձ Շուշի: Այստեղ շատ կարևոր հանգամանք կա, արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների, Արցախի վերջնական կարգավիճակի հետ կապված մեխը մարդիկ են, մարդիկ են որոշում Արցախի կարգավիճակը: Ունենալ առանց միջանկյալ կարգավիճակի Արցախ, որում կա Շուշի, որտեղ ապրում են ադրբեջանցիներ, պրակտիկորեն կնշանակեր՝ ոչ հայկական վերահսկողությամբ Շուշի:  Հայաստանը պատերազմի ընթացքում բազմիցս փորձել է կանգնեցնել պատերազմը, և ամեն անգամ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի պատճառով, ոչ թե Հայաստանի»,- եզրափակեց Ռուբինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]