Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը

Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել Է Արաբական Հանրապետության նոր կառավարության կազմը: Օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել Է Սիրիայի SANA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալների համաձայն՝ պետության ղեկավարն «ստորագրել Է թիվ 208 հրամանագիրը Սիրիայի նոր կառավարություն կազմելու մասին՝ Հուսեյն Առնուսի ղեկավարությամբ»: Հրամանագրին համապատասխան՝ Ալի Աբդալա Այուբը պահպանել Է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ֆեյսալ Միքդադը կշարունակի գլխավորել արտաքին գործերի եւ վտարանդիների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յաղին՝ ֆինանսների նախարարությունը: Նախկին կառավարության կազմն Առնուսի գլխավորությամբ պետության ղեկավարը հաստատել Էր անցյալ տարվա օգոստսի 30-ին:

Այդ կաբինետը մայիսի 26-ին Սիրիայում անցկացրել Է նախագահական ընտրություններ, որտեղ Ասադն ստացել Է ընտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Հուլիսի 17-ին Սիրիայի ղեկավարը երդում Է տվել որպես պետության ղեկավար չորրորդ յոթնամյա ժամկետով: Գտնվելով վարչապետի պաշտոնում՝ Առնուսը կարողացել Է հասնել սոցիալ-տնտեսական դրության կայունացման՝ շուկայական առեւտրի կարգավորման եւ գների աճի զսպման ընդունված միջոցների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am