Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը

«Թալիբան» շարժման զինյալները գրավել են Աֆղանստանի Սամանգանի նահանգի կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան»շարժման զինյալներն օգոստոսի 9-ին հայտարարել են Այբաք քաղաքը՝ Աֆղանստանի հյուսի Սամանգանի նահանգի վարչական կենտրոնը, գրավելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Ամենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Դա վեցերորդ նահանգային կենտրոնն Է, որը թալբները գրավել են վերջին օրերին: Ավելի վաղ, ինչպես հաղորդել Է IRNA գործակալությունը, նրանք վերահսկողություն են հաստատել Ջաուզջանի, Սարի Փուլի, Քունդուզի, Նիմրոզի եւ Թախարի նահանգների կենտրոնների նկատմամբ: Վկայակոչելով փախստականների գործերով Աֆղանստանի նախկին նախարար Սայիդ Հուսեյն Ալեմի Բալխիի տվյալները՝ գործակալությունը նշում Է, որ ընդամենը «Թալիբանի» իշխանության ներքո Է գտնվում 120 քաղաք: Այս դրության հիմնական պատճառները նա համարում Է միջազգային կոալիցիայի զորքերի դուրսբերումը, հինգերորդ զորասյան առկայությունը, ինչպես նաեւ «Թալիբան» շարժման աջակցությունը պակիստանյան ահաբեկչական խմբավորումների կողմից:

Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշմման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում դիտվում Է անվտանգության բնագավառում իրադրության վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները սաստկացնում են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Հուլիսի սկզբին թալիբները վերահսկողության տակ են վերցրել շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Չինաստանի եւ Պակիստանի հետ սահմանների երկայնքով հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am