Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 16- ամյա որդին

Ձորաղբյուրում 48-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա 16-
ամյա որդին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Կոտայքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային 4-րդ փողոցում մարդ է մահացել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Այգեգործական 21-րդ թաղամասի տներից մեկում հայտնաբերել են 48-ամյա տղամարդու դին՝ ծակած-կտրած վերքերով:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն սպանել էր նրա 16-ամյա որդին։ Պատանին հայտնաբերվել է Երևանի Մոսկովյան փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին և հորը սպանելու կասկածանքով ձերբակալվել:
Ոստիկանությունը ձեռնարկվումէ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am