Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը համագործակցության կոչ է արել Աֆղանստանին սահմանակից երկրներին

Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետը համագործակցության կոչ է արել 
Աֆղանստանին սահմանակից երկրներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել օգոստոսի 7-ին The Times պարբերականում հրապարակված հոդվածում:

«Պատերազմի շարունակումը չի բխում Աֆղանստանին սահմանակից երկրների շահերից: Նրանցից շատերն արդեն միլիոնավոր փախստականների են ընդունել, ու ևս մի քանի միլիոնը կլքեն Աֆղանստանը, եթե չհաջողվի կայունացնել վիճակն այնտեղ: Այդ դեպքում ահաբեկչության սպառնալիքի աճը անխուսափելի է, քանի որ ծայրահեղականները կօգտվեն առաջացած վակուումից: Կարող ենք թույլ չտալ դա, եթե աշխատենք միասին», - գրել է Քարթերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am