Միջազգային

Ուզբեկստանում պատրաստվում են նախագահական ընտրություններին. առաջադրված է նաև գործող նախագահ Միրզիյոևը

1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանում պատրաստվում են նախագահական ընտրություններին. առաջադրված է նաև գործող նախագահ Միրզիյոևը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կուսակցության մամուլի ծառայությանը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ Ուզբեկստանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ այս երկրում նախագահի թեկնածու կարող են առաջադրել միայն քաղաքական կուսակցությունները: Այս շաբաթ հանրապետությունում գործող քաղաքական ուժերից իրենց թեկնածուներին են առաջադրել նաև Էկոլոգիական կուսակցությունը և Սոցիալ-դեմոկրատական «Ադոլաթ» («Արդարություն») կուսակցությունը: Նրանք են՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Նարզուլլա Օբլամուրադովը և «Ադոլաթ»-ի առաջնորդ Բահրոմ Աբդուխալիմովը: Իր թեկնածուին է առաջադրել նաև Ուզբեկստանի Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը: Քաղաքական այս ուժից նախագահի ընտրությանը կմասնակցի կուսակցության կենտրոնական խորհրդի փոխնախագահ Մաքսուդ Վորիսովը:

Այսպիսով, Ուզբեկստանում պաշտոնապես գրանցված բոլոր 5 կուսակցություններն առաջադրել են իրենց թեկնածուներին հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում