Միջազգային

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ

1 րոպեի ընթերցում

Բեյրութում ոստիկանությունն արցունքաբեր գազ ու ջրցան է կիրառել ցուցարարների դեմ

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի անվտանգության ուժերը մայրաքաղաք Բեյրութում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել՝ ցրելու համար ցուցարարներին, որոնք հավաքվել էին խորհրդարանին հարակից փողոցներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:

Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել այն բանից հետո, ինչ ցուցարարները նրանց վրա սկսել են քարեր նետել:

Բողոքի ակցիայի հազարավոր մասնակիցներ Բեյրութի նավահանգստում 2020 թվականի օգոստոսի 4-ի տեղի ունեցած պայթյունի տարելիցին հավաքվել են քաղաքի կենտրոնական փողոցներում՝ հնչեցնելով հակակառավարական կոչեր ու հորդորելով քաղաքական առաջնորդներին հրաժարական տալ:

Պայթյունի հետևանքով ոչնչացել կամ վնասվել էին հարյուրավոր տներ, զոհվել էր առնվազն 280 մարդ, իսկ 6 հազարից ավելին վիրավորվել էին: Լիբանանի մայրաքաղաքը աղետի գոտի էր ճանաչվել: Հետաքննությունը մինչ օրս չի կարողացել պարզել պայթյունի բոլոր հանգամանքներն ու հայտնաբերել մեղավորներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում