Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արեւելյան Չինաստան

«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արեւելյան Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղատարափ անձրեւների պատճառով վտանգի ամենաբարձր՝ կամիր մակարդակ Է հայտարարվել Ֆուցզյանի նահանգի Ֆուչժոու քաղաքում, որն առաջիկա օրերին սպասում Է ափին մոտեցող «Լուպիտ» (ֆիլիպիներենից թարգմանած նշանակում Է «դաժանությունն») թայֆունի հարվածին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին այդ մասին հաղորդել Է CCTV հեռուստաալիքը:

Թայֆունի Էպիկենտրոնը ներկայումս գտնվում Է ափից մոտավորապես 200 կիլիմետր հեռավորության վրա՝ Գուանդունի հարավային նահանգի եւ Ֆուցզյանի արեւելյան նահանգի միջեւ ընկած սահմանի շրջանում: Դրա կենտրոնական մասում քամու արագությունը կազմում Է վայրկյանում 18 մետր (դասակարգվում Է որպես արեւադարձային փոթորիկ) եւ շարունակում Է աճել: Արեւադարձային փոթորիկը շարժվում Է հյուսիս - արեւելյան ուղղությամբ՝ վայրկյանում մոտավորապես 13 մետր արագությամբ:

Օդերեւութաբանների կանխատեսման համաձայն՝ «Լուպիտը» օգոտսի 5-ի օրվա առաջին կեսին կհարվածի Լուֆեն (Գուանդունի նահանգ) եւ Ցզինցզյան (Ֆուցզյանի նահանգ) քաղաքների միջեւ ընկած ափին: Այդ պահին քամու արագությունը դրա կենտրոնական մասում կաճի մինչեւ վայրկյանում 25 մետր:

Այս սեզոնին թվով իններոդ արեւադարձայն ցիկլոնի վրա հասնելու պատճառով Արեւելյան եւ Հարավային Չինաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաեւ Տայվան կղզում սպասվում են սաստիկ տեղատարփ անձերեւներ: Գուանդունի, Ֆուցզյանի եւ Չժեցզյանի նահանգների ափամերձ շրջանների բնակչությանն իշխանությունները խնդրում են ձեռնարկել նախազգուշական անհրաժեշտ միջոցներ սողանքների, սելավահոսքերի եւ հորդացումների պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]