Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ նախագահի ընտրության գործընթացը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտմամբ. Արմեն Ռուստամյան

ԱԺ նախագահի ընտրության գործընթացը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ 
խախտմամբ. Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը վստահ է, որ օգոստոսի 2-ին Ազգային ժողովի նախագահի ընտրության գործընթացը տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտմամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը ՍԴ դիմելու հնարավորություն ունի և եթե դրան միանա նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը` միասին այդ դիմումը կձևակերպեն:

 «Խնդիրը առաջացավ երեկվա ամբողջ նիստի ընթացքում: Տեսաք, թե ինչպես կատարվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Վստահ ենք, որ դա տեղի է ունեցել ԱԺ կանոնակարգի կոպիտ խախտման հիման վրա: Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը (Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խմբ.) և համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար, մրցակցային պայմաններում են եղել: Ազգային ժողովը հաստատում է իր առաջին նիստում, որ այդ մարդիկ պատգամավորներ են, բայց պատգամավորների լիազորությունները կասեցվում են»,- ասաց Ռուստամյանը:

Հայաստան» խմբակցության պատգամավորը աննորմալ է համարում այս գործընթացը և նշում, որ ԱԺ նախագահի ընտրությունը անօրինական է:

«Հիմա սահմանադրական դատարանից պահանջելու ենք պարզ հարցի պատասխանը: Այն, ինչ-որ դատախազությունը անհեթեթ կերպով փորձում է մեկնաբանել, որ անձեռնմխելիությունը հաղթահարել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Պատգամավորի անձեռնմխելիությունը կարող է հաղթահարել միայն Ազգային ժողովը: Սահմանադրական դատարանը գոնե պետք է հարցին մոտենա իրավական տեսանկյունից: Կարծում եմ, հանրության համար շատ օգտակար կլինի հասկանալ, թե, ի վերջո, այստեղ կատարվե՞լ է կամայականություն, թե ոչ»,- եզրափակեց Ռուստամյանը:

Փակ գաղտնի քվեարկությամբ օգոստոսի 2-ին ԱԺ նախագահ է ընտրվել ՔՊ-ի թեկնածու Ալեն Սիմոնյանը: «Հայաստան» խմբակցությունն ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր Մխիթար Զաքարյանի թեկնածությունը, «Պատիվ ունեմ» խմբակցության ՝ ԱԺ նախագահի թեկնածուն ևս «Հայաստան» խմբակցությունից էր, առաջադրվել էր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: Երկու թեկնածուներն էլ չէին մասնակցում նորընտիր խորհրդարանի առաջին նիստին, քանի որ կալանավորված են:

Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Նրան  մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Արթուր Սարգսյանը կալանավորվել է հուլիսի 18-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Օգոստոսի 2-ին ԱԺ նախագահի առաջին ընտրությունն ընդհատվել էր, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալ էր եղել, անցկացվել էր նոր ընտրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]