Միջազգային

Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի

1 րոպեի ընթերցում

Շվեդիան հասել է կորոնավիրուսից մահացության դեպքերի զրոյական մակարդակի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիան վերջին շաբաթների ընթացքում կարողացել է հասնել կորոնավիրուսի համավարակից մահվան դեպքերի վերացմանը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այդ երկրում հուլիսի 14-ից ի վեր կորոնավիրուսից մահվան որևէ դեպք չի գրանցվել:

Ընդհանուր առմամբ, Շվեդիայում օգտագործվել է պատվաստանյութի 10 մլն դեղաչափ, պատվաստման լիարժեք կուրսն անցել է երկրի բնակչության շուրջ 50 տոկոսը:

Համավարակի սկզբից ի վեր՝ Շվեդիայում կորոնավիրուսի հետևանքով ավելի քան 14 հազար 600 մարդ է մահացել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում