Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի շրջանը

Աֆղանական բանակը թալիբներից ազատել է Բալխ նահանգի շրջանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանի կառավարական ուժերը «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են երկրի հյուսիսում գտնվող Բալխ նահանգի Կալդար շրջանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը:

«Թալիբների մոտ 20 ահաբեկիչ ոչնչացվել է, տասնյակից ավելի վիրավոր կա, բացի այդ, նրանք լքել են այդ Կալդար շրջանը»,- ասված է երկրի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Twitter-ում:

Աֆղանստանում կառավարական ուժերի դիմակայություն է ընթանում «Թալիբան» խմբավորման զինյալների հետ, որոնք զգալի տարածքներ են գրավել գյուղական շրջաններում և հարձակում են ծավալել խոշոր քաղաքների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]