Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի

Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 63-ի, հինգ մարդ համարվում է անհետ կորած, իշխանությունները վտանգավոր շրջաններից տարհանել են ավելի քան 860 հազար մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ասված է նահանգի կառավարության հաղորդագրության մեջ:

«Հուլիսի 16-ից մինչեւ հուլիսի 25-ի ժամը 12: 00-ն շարունակվող տեղատարափ անձրեւների պատճառով աղետի գոտում հայտնվել է 11,44 միլիոն մարդ, զոհերի թիվը հասել է 63-ի, անհետ կորել է հինգ մարդ, ամբողջ նահանգում արդեն տարհանվել է 861,9 հազար մարդ»»,- նշված է հաղորդագրության մեջ:

Եվս ավելի քան 296 հազար մարդ շտապ օգնության կարիք ունի ։

Տուժած գյուղատնտեսական հողերի մակերեսը կազմել է 876,6 հազար հեկտար, ավերվել է 8 876 շինություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]