Միջազգային

Մերկելը տագնապ Է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով

1 րոպեի ընթերցում

Մերկելը տագնապ Է հայտնել Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թվի աճի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ Է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում Է: Հուլիսի 22-ին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մեկելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վարակումների թիվն աճում Է, դա անհանգստություն հարուցող դինամիկա Է»,- ասել Է նա: «Մեզ մոտ կրկին աճ Է Էքսպոնետայով»,- արձանագրել Է Մեկելը: Նա հորդորել Է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները եւ դիմակների ռեժիմը, ինչպես նաեւ վաղօրոք մշակել քովիդի տարածումից պաշտպանության միջոցները: «Թույլ չտալ առողջապահության համակարգի ծանրաբեռնություններ. դա մեր գործողությոնների հիմքն Է»,- ընդգծել Է նա: Կանցլերը քաղաքացիներին հորդորել Է պատվաստվել COVID-19-ի դեմ:

«Մենք բոլորս ցանկանում ենք վերադառնալ բնականոն կյանքի: Որքան շատ մարդ պատվաստվի, մենք այնքան ազատ կլինենք»,- կարծում Է Մերկելը: Ռոբերտ Կոխի անվան վիրուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ վերջին օրը Գերմանիայում կորոնավիրուսով Է վարակվել 1890 մարդ: ԳԴՀ-ում ամեն օր հայտնաբերված ախտահարման դեպքեի թիվն աճում Է մոտավորապես հուլիսի սկզբից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում